Երևանում հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին, նրանցից մեկը, հայտնաբերվելուց օրեր անց, մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկում հայտարարություն է տալիս նույն մարզի բնակիչ մի կին, ով հայտնում է, որ իր 15-ամյա աղջիկը իր 13-ամյա ընկերուհու հետ տնից դուրս են եկել դպրոց գնալու և նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չունեն։
Համայնքային ոստիկանության նշված բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ այդ աղջիկների հետ են եղել 2 տղա՝ Հարութ և Գարեգին անուններով, ովքեր Երևանում են բնակվում։
Դեկտեմբերի 21-ին Երևանի քրեական և Կենտրոնի համայնքային ոստիկանները երեխաներին հայտնաբերում են Կողբացի փողոցի շենքերից մեկում։Հայտնաբերում են նաև Երևանի բնակիչ 19-ամյա Հարություն Ք․-ին և Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գարեգին Ա․-ին։ Վերջիններս քրեական ոստիկանների կողմից ձերբակալվում և տեղափոխվում են Երևանի քրեական վարչություն։
Արդեն ոստիկանությունում երեխաներից մեկի մայրը հայտնում է, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։ Օրեր անց աղջիկներից մեծահասակը մահացել է։
Երևանում հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին, նրանցից մեկը, հայտնաբերվելուց օրեր անց, մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկում հայտարարություն է տալիս նույն մարզի բնակիչ մի կին, ով հայտնում է, որ իր 15-ամյա աղջիկը իր 13-ամյա ընկերուհու հետ տնից դուրս են եկել դպրոց գնալու և նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չունեն։
Համայնքային ոստիկանության նշված բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ այդ աղջիկների հետ են եղել 2 տղա՝ Հարութ և Գարեգին անուններով, ովքեր Երևանում են բնակվում։
Դեկտեմբերի 21-ին Երևանի քրեական և Կենտրոնի համայնքային ոստիկանները երեխաներին հայտնաբերում են Կողբացի փողոցի շենքերից մեկում։ Հայտնաբերում են նաև Երևանի բնակիչ 19-ամյա Հարություն Ք․-ին և Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գարեգին Ա․-ին։ Վերջիններս քրեական ոստիկանների կողմից ձերբակալվում և տեղափոխվում են Երևանի քրեական վարչություն։