Քաղաքական

30.12.2024 16:22

Այս ամենը եղավ, որովհետև Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր. Վարդան Օսկանյան (տեսանյութ)

Այս ամենը եղավ, որովհետև Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր. Վարդան Օսկանյան (տեսանյութ)
• Հավատացե՛ք, սա մեծամտություն չէ, այդ Մադրիդյանը ես համարյա գրել եմ, թո՛ղ կանչեր, հարցներ...2018թ.-ին սեղանին մոտավորապես նույն սկզբունքներն էին։
• Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ եթե Փաշինայնն իր լեգիտիմությունն օգտագործեր, այսօր կունենայինք ԼՂԻՄ-ը՝ Շուշիով, 10-20 կմ միջանցքով Լաչին, միջանկյալ կարգավիճակ՝ ռեֆերենդումի հեռանկարով եւ չէր լինի պատերազմ։
• Մինչեւ Փաշինյանի կոպիտ սխալները, Ադրբեջանի մտքով չէր անցնում Ղարաբաղի վերադարձը: Այս ամենը եղավ, որովհետեւ Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չէր, այլ բան մի՛ փնտրեք։
• Միջազգային հանրությանը բովանդակությունը չի՛ հետաքրքրում, իրենք նայում են տենդենցներին, թե գետնի վրա ով է գերիշխողը։ Մեզ վրա էլ են եղել ճնշումներ։
• Այսօր բանակցություններում հայկական օրակարգ չկա, պետք է օրակարգ բերել արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը։ Աշխարհը խոսում է վերադարձի իրավունքի մասին՝ Վաշինգտոնը, Բրյուսելը դա անումում է, Մոսկվան՝ մի քիչ այլ կերպ, բացի Երեւանից։
• Դու ժողովրդին վախեցնում ես, հիմա՛ է վտանգը, երբ տալիս ես ամենը, ինչ Ադրբեջանը ուզում է։ Այս հարաբերական անդորրը կարող է միանգամից պայթել, դրանով մի՛ դատեք։
• Ալիեւը ենթադրում է, որ միջանցքն իրեն արդեն խոստացվել է, կարող է մտնել եւ վերցնել։ ՀՀ իշխանությունը մի բառ չի ասում նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, մի բան ասե՜ք։
• Ժամանակն է վերանայլե մեր ազգային շահերը, բայց դա չի կարող լինել մեր չափավոր, բայց հիմնարար իրավունքների եւ ինքնության հաշվին
• Ընդդիմության ճանապարհային քարտեզը պետք է հիբրիդային լինի՝ ընտրություն՝ փողոցային պայքարով
• Ես թալան բառը չեմ սիրում, բայց այսօր ավելի մեծ թալան կա, քան նախորդ բոլոր տարիներին

Այստեղ մի քանի շեշտադրում է։ Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցով հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանի հետ հարցազրույցը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։