Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել. զոհերի թիվը հասնում է 167-ի (լրացված)
Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի։«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «Յոնհապ» գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայություններին։
«Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի... Տվյալների ստուգումը շարունակվում է»,-հայտնել են հրշեջները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 9:07-ին (Երևանի ժամանակով 3:07-ին), Jeju Air ավիաընկերության Bangkok-Muan 7C 2216 չվերթը իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը, որում եղել է 181 ուղևոր, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։ Արդյունքում հրդեհ է բռնկվել։
Արդեն հաստատվել է 120 զոհվածների փաստը, երկուսին հաջողվել է փրկել։Վերջիններս ինքնաթիռի անձնակազմի անդամներ են՝ մեկ կին և մեկ տղամարդ։ Նրանք ստացել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Ուղևորներից 173-ը Հարավային Կորեայի քաղաքացիներ են, իսկ երկուսը՝ թայլանդցիներ։ Ենթադրվում է, որ փրկվածներից բացի մնացած բոլորը զոհվել են։
***
Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 167-ի:
Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել. զոհերի թիվը հասնում է 167-ի (լրացված)
Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է «Յոնհապ» գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայություններին։
«Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի... Տվյալների ստուգումը շարունակվում է»,-հայտնել են հրշեջները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 9:07-ին (Երևանի ժամանակով 3:07-ին), Jeju Air ավիաընկերության Bangkok-Muan 7C 2216 չվերթը իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը, որում եղել է 181 ուղևոր, վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին։ Արդյունքում հրդեհ է բռնկվել։
Արդեն հաստատվել է 120 զոհվածների փաստը, երկուսին հաջողվել է փրկել։ Վերջիններս ինքնաթիռի անձնակազմի անդամներ են՝ մեկ կին և մեկ տղամարդ։ Նրանք ստացել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։