Աշխարհ

28.12.2024 14:01


Հելսինկիում տեղի է ունեցել Ֆինլանդիայի պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժը

Հելսինկիում տեղի է ունեցել Ֆինլանդիայի պատմության մեջ ամենաուժեղ երկրաշարժը

Տեկտոնական շարժումների չափումների առումով Ֆինլանդիայի պատմության մեջ ամենահզոր երկրաշարժը տեղի է ունեցել Հելսինկիում Սուրբ Ծննդյան օրը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Հելսինկիի համալսարանի սեյսմոլոգ Թոնի Վեյկոլայնենի՝ Սուրբ Ծննդյան օրը տեղի ունեցած երկրաշարժը 1,1 մագնիտուդ էր։ «Դա Հելսինկիում երբևէ արձանագրված ամենաուժեղ երկրաշարժն էր»,-ասել է նա։

Երկրաշարժը տևել է մեկ րոպեից էլ քիչ։ Ճշգրիտ պատճառը դեռ պարզ չէ, թեև չի բացառվում մարդկային գործոնը, որովհետև երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող մի քանի շրջանների բնակիչները ուժեղ պայթյուն են լսել, և ոստիկանությունը պայթյունի մասին հաղորդումներ է ստացել։

Ֆինլանդիայում տարեկան գրանցվում է մոտ երկու հարյուր երկրաշարժ։ Օրինակ՝ սեպտեմբերին Հելսինկիում 1 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։

Մայրաքաղաքին հարող տարածքներում 2011 և 2013 թվականներին նույնպես տեղի են ունեցել երկրաշարժեր։ Ստորգետնյա ցնցումներ են զգանցվել Էսպու և Մենցելյա քաղաքներում։

Այս խորագրի վերջին նյութերը