Լրահոս

28.12.2024 13:13


Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ

Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ

Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն-ից:

«Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:

Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։

Առողջապահությոն նախարարություն ԿՐԿԻՆ հորդորում է․

  • խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը
  • մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար
  • հագնվե´ք եղանակին համանունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները
  • հետևե´ք անձնական հիգիենային»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը