Լրահոս

06.12.2011 09:37


Հանրապետությունում աճել են գողության դեպքերը

Համաձայն ոստիկանության ամփոփագրերի՝ 2011թ. հանրապետությանում հունվար-հոկտեմբերի ամիսներին արձանագրվել է անձնական ունեցվածքի հափշտակության 4398 դեպք։ Համեմատության համար նշենք, որ 2007թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է նշված հանցատեսակի 2578 դեպք։

Պետական և հասարակական ունեցվածքի գողությունների դեպքերը կրճատվել են 10,4 տոկոսով, իսկ անձնական ունեցվածքի յուրացումն աճել է 19 տոկոսով:

2011թ. հունվար-հոկտեմբերին գրանցված բոլոր օրինախախտումների մեջ գողությունները կազմել են 32,3 տոկոս:

32,4 տոկոսով աճել են դրամանենգության դեպքերը` 335:

Այս խորագրի վերջին նյութերը