Լրահոս

27.12.2024 12:29


Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն կներթափանցի Հայաստան

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն կներթափանցի Հայաստան

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևանում նույնպես սպասվում են տեղումներ. բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Այս խորագրի վերջին նյութերը