ՀՅԴ–ն պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր ուժի հետ ընտրակեղծիքները կանխարգելելու համար
Ընտրակեղծիքների դեմ պայքարի համար ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանկարին ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչները խանդով չեն վերաբերվում, ավելին՝ ողջունելի նախաձեռնություն են համարում։
–Եթե ՀԱԿ-ը և ԲՀԿ–ն պատրաստ են իրար հետ համագործակցել ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար, միայն ողջունելի է։ Դա շատ նորմալ է. ՀՅԴ–ն բազմիցս հայտարարել է, որ արդար ընտրություններ անցկացնելու համար ինքը պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր ուժի հետ։ Ի վերջո, «Քվեն ուժ է» նախաձեռնությունը մերն է, որը հենց այդ նպատակն է հետապնդում: Մենք նույնիսկ պատրաստ ենք ընտրակեղծիքների կանխարգելման համար համագործակցել ՀՀԿ-ի հետ, եթե նրանց կողմից անկեղծ ցանկություն լինի,– ասել է ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:
Վերջինս, սակայն, ավելացրել է, թե կասկածում է, որ գործող իշխանությունն իրականում փորձելու է որակյալ ընտրություններ անցկացնել, քանի որ հեղինակություն չի վայելում ժողովրդի շրջանում։
–Ես չեմ կարծում, որ իշխող կուսակցությունը, ավելի ճիշտ՝ խմբավորումը, հասարակության շրջանում այդքան հեղինակություն ունի, որ առանց ընտրակեղծիքների հավակնի Ազգային ժողովում մեծամասնություն ստանալուն: Սակայն իրենք իրենց առաջ վերարտադրվելու խնդիր են դրել, որն առանց ընտրակեղծիքների հազիվ թե գլուխ բերվի,– նշել է Արամ Հակոբյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի