Քաղաքական

24.12.2024 19:07


Ավելի քան 42 մլն դրամ՝ քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)

Ավելի քան 42 մլն դրամ՝ քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)

2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և հետ բերեն տուն։ Երևանի ավագանու այսօրվա նիստում այս մասին տեղեկացրել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը։

«Սա արդար չէ՛։ Երթևեկեք տրանսպորտով, տեսեք, թե ինչ են խոսում ձեր մասին և ոնց են մարդիկ մի կերպ երթևեկում ձեր «բարեփոխած» տրանսպորտով։ Այսօրվա տրանսպորտն 90-ականներից տարբերվում է նրանով, որ այն ժամանակ դռներից կախված էին երթևեկում, հիմա դռները մի կերպ են փակվում»,-նշել է Արմենակ Դանիելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը