«Մայր Հայաստանը» դատարանում կրկին վիճարկելու է կարմիր գծերը թանկացնելու ՔՊԿ-ի որոշումը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Ինչպես հայտնի է, Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել կարմիր կետագծերի դրույքաչափերը 13 անգամ թանկացնելու ՔՊԿ-ի որոշումը։ Ու չնայած դրան՝ քաղաքային իշխանությունը 2025թ․ համար ևս բերել է թանկացման նույն հարցը:
Ավագանու այսօրվա նիստում գրանցված 53 անդամներից 32-ը կողմ քվեարկեց։ «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բոյկոտեցին կարմիր գծերը թանկացնելու նախագծի քվեարկությունը։ Սակայն, ավագանու մեկ անդամ՝ «Հանրային ձայն» խմբակցությունը լքած Գրիգոր Հարությունյանը ձեռնպահ քվեարկեց, ինչի շնորհիվ քվորում ապահովվեց և թանկացման հարցն ընդունվեց։ Ի դեպ, այս քվեարկությունից անմիջապես հետո Հարությունյանը հայտարարեց ավագանու մանդատը վայր դնելու մասին։
Քվեարկությունից հետո «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը տեղեկացրեց, որ կարմիր կետագծերը թանկացնելու քաղաքային իշխանության այս որոշումն էլ «Մայր Հայաստանը» վիճարկելու է դատարանում։