Ավինյանի 2 տարի՝ 48 ամսին մնացել է 3 ամիս, բայց Աջափնյակի մետրոն կառուցված չէ․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանն ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին հիշեցրել է, որ դեռ 2023թ․ մարտի 2-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարել էր․ «Մետրոյի Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս, այսինքն՝ 2 տարվա ժամկետում մենք կարողանալու ենք կայարանը կառուցել»։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամն ընդգծել է, որ Երևանի 2025թ․ բյուջեով 9 մլրդ դրամ է նախատեսված մետրոյի Աջափնյակի և Սուրմալուի կայարանները կառուցելու համար, իսկ Տիգրան Ավինյանի ասած 2 տարի՝ 48 ամիսը լրանալուն մնացել է 3 ամիս, բայց Աջափնյակի մետրոյի կառուցումն անգամ սկսված չէ։