Լրահոս

05.12.2011 17:23


ՀՅԴ–ն իր կարծիքը չհայտնեց ԱԺ նախագահի թեկնածուների մասին

ՀՅԴ–ն իր կարծիքը չհայտնեց ԱԺ նախագահի թեկնածուների մասին

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ ԱԺ նախագահի «Ժառանգության» թեկնածու Լարիսա Ալավերդյանի նախագահության օրոք որևէ մեկի սրտացավությունը, քաղաքացիական գիտակցությունը և նվիրվածությունը մեր երկրի, մեր պետականության առաջ կասկածի տակ չի առնվելու։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ Լարիսա Ալավերդյանին շատ է սիրում, բայց դե լիազորված է ասելու, որ ԲՀԿ–ն իր ձայները տալու է ՀՀԿ–ական թեկնածու Սամվել Նիկոյանին։

«Օրինաց երկիր» խմբակցությունը նույնպես քվեարկելու է Սամվել Նիկոյանի օգտին։  ՕԵԿ–ական Հովհաննես Մարգարյանի խոսքերով՝ Սամվել Նիկոյանն ունի նամուս, թասիբ, արժանապատվություն և ապացուցել է, որ տարբեր պաշտոններում մարդկային որակները պահում է:

Փոխարենը, ՀՅԴ–ն իր կարծիքը թեկնածուներից և որևէ մեկի մասին ոչինչ չի ասել։ Թեև ելույթի համար ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախապես գրանցվել է, սակայն ելույթների ժամանակ և՛ նա, և՛ այդ խմբակցության մյուս բոլոր պատգամավորները ներկա չեն եղել դահլիճում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը