Քաղաքացիները բողոքում են գիշերային ակումբներից հնչող աղմուկից (տեսանյութ)
Քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում հատկապես երեկոյան ժամերին ժամանցի կենտրոններից հնչող աղմուկի վերաբերյալ։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը ներկայացրել է մասնավորապես Փավստոս Բուզանդ 17 հասցեի բնակիչներն ահազանգը, որ հենց իրենց շենքում գործող «Գոսթ» գիշերային ակումբն ամեն օր խախտում է ժամը 23։00-ից հետո աղմկելն արգելող օրենքը։
Նմանօրինակ բողոք է ստացվել նաև Խանջյան փողոցում գտնվող «Օսկար» ակումի հետ կապված։
«Ի դեպ, այս հարցը բարձաձայնել էինք Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստի ժամանակ ևս, բայց մինչ օրս ահազանգերը շարունակում ենք ստանալ, և քաղաքապետարանը խնդրի լուծման ուղղությամբ, փաստորեն, քայլեր չի ձեռնարկել»,-ասել է Ս․Հարոյանը։