ՀՊԱԿ. «ԱԺ ապօրինի գործունեությանը «Ժառանգության» աջակցության մասին»
Որպես, իբր ընդդիմադիր, օրինականության պահպանման փոխարեն, «Ժառանգության» ԱԺ խմբակցությունն, այսօր, ակտիվորեն աջակցում է ԱԺ ապօրինի գործունեությանը, այն է՝ պաշտոնից չազատված ԱԺ խոսնակի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին:
Այսինքն, համառորեն շարունակում է պառլամենտում ժողովրդավարության տպավորություն կերտել:
Գրեթե նույն վիճակում է նաև ՀՅԴ խմբակցությունը, որն, առ այսօր, չգտնելով վաղուց անհետացած «Քվեն ուժ է» շարժումը, լուռ մասնակցում է ՀՀԿ-ական խոսնակի «ընտրությանը»:
Այսպես, լռությամբ էլ ԱԺ այս երկու «ընդդիմադիրները» համաձայնվեցին սույն խնդրի մասին ԱԺ ինչ որ պարզաբանման հետ, որը որևէ փոքրիկ նշույլով, անգամ, չի տեղավորվում ՀՀ օրենսդրության մեջ:
Մի՞թե, այս «ընդդիմությունը» պետք է պայքարի առաջիկա ընտրություններում օրինականության ապահովման համար...առնվազն, այս խնդրով կարելի է գուշակել:

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/