Տրանսպորտային համակարգում ստվերը չի վերացել, թանկացումներն արդարացված չեն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Երևանում տրանսպորտային թանկացումներն արդարացված չեն։Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Խմբակցությունն այլընտրանքային լուծում է առաջարկում։
«Անդրադառնալով գնագոյացման սև խոռոչներին, հաշվի առնելով, թե իշխանությունների մատնանշած փաստարկները որքանով են սին և խոցելի, թե ինչքան փող է վատնվում և գրպանվում, ցույց ենք տվել, որ այդ թանկացումներն արդարացված չեն։ Երևանի տրանսպորտային համակարգում ցայսօր գոյություն ունի ստվերային մեծ շրջանառություն, և իշխանությունների այն հայտարարությունները, թե նոյեմբերի 1–ից ստվերը վերացել է, չկա նման բան...Երևանում մեկ ուղևորափոխադրման արժեքը 130 դրամ է, և այդպես պետք է մնա»,–ասաց Սուքիասյանը` անդրադառնալով ոլորտի մյուս խնդիրներին, ակնհայտ կոռուպցիոն սխեմաներին։
Տրանսպորտային համակարգում ստվերը չի վերացել, թանկացումներն արդարացված չեն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Երևանում տրանսպորտային թանկացումներն արդարացված չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։