Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է
Սիրելի Հայրենակիցներ,
Ինչպես գիտեք` Վարչական դատարանը Իմ և «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում»-ի համագործակցության արդյունքում կազմված և «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված դիմումի հիման վրա անվավեր է ճանաչել ոչ միայն «կարմիր գծերի» թանկացումը, այլև «Բ» գոտիում կայանելու`կապույտ գծերի համար դրույքաչափի ավելացման դրույթը:
Վարչական դատարանը ուղիղ` սևով սպիտակի վրա արձանագրել է, որ «...դրույքաչափի բարձրացման հիմքում չի կարող դրվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակը:»...
Սրանով ևս մեկ անգամ` այս անգամ արդեն Դատարանի կողմից և ուղիղ նշումով հաստատվում է Մեր պնդումը, որ ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափի բարձրացումն (կարմիր գծերի թանկացումը և կապույտ գծերի առաջացումը` թանկացման միջոցով) ոչ իրավաչափ է` օրենքի խախտմամբ կայացված որոշում:
Որոշման ուժի մեջ մտնելու դեպքում ձեզնից յուրաքանչյուրը արտադատական կամ դատական կարգով կարող է պահանջել նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը այնքանով, որքանով ավել վճարել եք ամեն անգամ` որպես ոչ իրավաչափ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված վնաս:
Եթե Երևանի ավագանին/ դե ֆակտո` քաղաքապետարանը/ որոշի բողոքարկել դատական ակտը, ապա լրացուցիչ կհայտնենք Մեր գործողությունների մասին:
Միակամ ենք, որ հաղթելու է իրավունքի գերակայությունը:
Իմիջիայլոց, շատ հետաքրքիր «զուգադիպությամբ» երեկ պարտվելով դատարանում`այսօր Երևանի ավագանին (դե ֆակտո` քաղաքապետարանը) հետաձգեց տրանսպորտի թանկացումը:

Շնորհակալություն։
Իրավագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից