Լրահոս

05.12.2011 14:30


Հայաստանում անօթևանների թիվն ավելանում է

«Հայաստանում միակ անօթևանների կացարանում ձմռան այս օրերին բոլոր տեղերը սպառվել են: Սոցապ նախարարությունը չի մտահոգվում անօթևաններով: Անտունները մնացել են խղճով մարդկանց հույսին։ Ինչի՞ համար է այդ կառույցը, եթե ծերերը դուրս են մնացել: Ի՞նչ անենք, եթե նրանց բախտը չի բերել»,–այսօր հրավիրված ասուլիսին ասել է գրող, հրապարակախոս Լուսինե Վայաչյանը՝ նշելով, որ խոսքը Հաղթանակ գյուղում գտնվող ծերերի ինտերնատի մասին է։

Նույն ասուլիսին մասնակցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանն էլ, համաձայնելով հնչած տեսակետի հետ, նշեց, թե  անհասկանալի է՝ ո՞րն է սոցապ նախարարության ղեկավարների գործառույթը։

«Անօթևանների քանակը ավելանում է: Հայաստանի սոցիալական վիճակը ստիպում է, որ ամեն օր մի անօթևան ավելանա։ Այս փոքրիկ պետությունում պետք է անօթևաններ չլինեն: Պետությունը պարտավորվածութուն ունի բնակչությանը ապահովելու կացարանով»,–ասել է սոցապ նախկին փոխնախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը