Լրահոս

05.12.2011 14:18


«Չենք լռելու»-ի պատասխանը «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնության» հայտարարությանը

Ի պատասխան «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնության» հայտարարության, թե «Չենք լռելու»-ի անդամները չեն ծառայել բանակում և նրանք «կպատռեն նախաձեռնության դեմքը», հայտնում ենք, որ «Չենք լռելու»-ի ցանցը Երևանում և մարզերում կազմված է 102 անդամից: Նրանցից արական սեռի ներկայացուցիչներ են 57-ը, որոնցից 51-ը սահմանված կարգով ծառայել է բանակում, երկու հոգի սովորում է ասպիրանտուրայում, իսկ չորսը չեն ծառայել առողջական պատճառներով: Այդ չորսից մեկն ազատվել է մինչև զորակոչվելը, իսկ երեքը վաղաժամ զորացրվել են զինծառայության ընթացքում առողջական վիճակի վատթարացման պատճառով:

«Չենք լռելու»-ն բարձր է գնահատում «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնության» անդամների բանակում ծառայած լինելու հանգամանքը, սակայն, միևնույն ժամանակ, հայտնում, որ բանակում ծառայելը մենաշնորհ չէ:

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ իրո՛ք առողջական պատճառներով զորացրված անձանց կողմից բանակի վիճակի համար մտահոգված լինելը չի կարող քննադատության առիթ դառնալ զուտ այն պատճառով, որ նրանք չեն ծառայել բանակում:

Այս խորագրի վերջին նյութերը