Լրահոս

05.12.2011 13:39


Ուղեկցող միայն 1 տրանսպորտային միջոց և 3–ից ոչ ավելի թիկնապահ. ԱԺ–ն քննարկում է օրինագիծը

Ուղեկցող միայն 1 տրանսպորտային միջոց և 3–ից ոչ ավելի թիկնապահ. ԱԺ–ն քննարկում է օրինագիծը

Խորհրդարանը քննարկում է թիկնապահների վերաբերյալ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրինագիծը։ Համաձայն դրա՝ պաշտպանվող յուրաքանչյուր անձի կարող է ուղեկցել միայն մեկ տրանսպորտային միջոց և երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում՝ վարորդ-թիկնապահը), թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունն իրավունք չունի մատուցել թիկնապահական կամ պահնորդական ծառայություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական և պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում, իսկ լիցենզիան տրվում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:

Թիկնապահի եւ պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու եւ թիկնապահական եւ պահնորդական  գործառույթ  իրականացնելու   իրավունք չունեն այն անձինք, ովքեր դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ uահմանափակ գործունակ, հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառման են կանգնած բուժհիմնարկներում, դատապարտվել են դիտավորյալ հանցագործության համար և դատվածությունը uահմանված կարգով մարված կամ հանված չէ, խուuափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

Մասնավոր պահնորդական կազմակերպությունը պահնորդական ծառայություններ իրականացնելիս իրավունք ունի օգտագործել ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, տրանսպորտային միջոցը հարկադիր կանգնեցնելու միջոցներ, պահնորդական շներ:

–Նախագծով պետք է նախատեսված լինեն այնպիսի երաշխիքներ, որոնք առավելագույն կբացառեն մասնավոր պահնոդրական գործունեության ոլորտի քրեականացումը,–նախագծի վերաբերյալ ասել է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը