Լրահոս

05.12.2011 13:08


Դիակ՝ բնակարանում

Դեկտեմբերի 2-ին` ժամը 21.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի   Պուշկինի փողոցի թիվ 58 շենքի 30-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները  բացել են բնակարանի դուռը: Ննջարանում հայտնաբերվել է 1934 թվականին ծնված Հարություն Գալախվանյանի  դին և հանձնվել դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը