Ռուստամյանն ու Նիկոյանը ընդմիջմանը հանդիպելու են, Սաֆարյանն ու նախարարն էլ հեռախոսով պիտի խոսեն
Քիչ առաջ մեկնարկած Ազգային ժողովի քառօրյայի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հիշեցրել է, որ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե տվյալ հարցը երեք անգամ անընդմեջ խորհրդարանի օրակարգում է ընդգրկվում, բայց դրա քննարկումը հետաձգվում է, ապա պետք է արտահերթ կարգով քննարկվի։ Իսկ այդպիսի հարց է Արմեն Ռուստամյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարությունը։
–Եթե այս քառօրյայում էլ տվյալ հարցը չքննարկենք, ուղղակի կոպտորեն կոտնահարենք մեր կանոնակարգ օրենքը։ Արտահերթի բոլոր սահմաններն անցել են,–ընդգծել է Ա. Ռուստամյանը։
Այնուհետև Սամվել Նիկոյանը քվեարկության է դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների վիճահարույց փաթեթը՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական լսումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը խոստացել է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նախագծում փոփոխություններ կատարել։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ անընդունելի է համարել կառավորության նման մոտեցումը և անձամբ ՀՀ բնապահպանության նախարարի հետ հեռախոսազրույց ունենալու համար 20 րոպե ընդմիջում է խնդրել։ Այժմ խորհրդարանում ընդմիջում է։

7or.am