Բոլորովին վերջերս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում էր գտնվում ամերիկյան հանրահայտ CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը, որը, չգիտես ինչի, որոշել էր Ադրբեջանի մասին ռեպորտաժների շարք նկարահանել` «միջազգային հանրության առջև Ադրբեջանի նվաճումները բացահայտելու և բարձրաձայնելու համար»:
Բնական է, որ առավելագույնը մեկ շաբաթով ժամկետով Ադրբեջանում գտնվող օտարերկրացիներին (բնական է` խոսքը չի վերաբերում հայերին կամ հայկական արմատներ ունեցող անձանց, քանզի վերջիններիս մուտքն Ադրբեջան խստիվ արգելվում է), էլ չասած հեղինակավոր հեռուստատեսությունների նկարահանող խմբերին Ադրբեջանի տոտալիտար ռեժիմի կողմից Բաքուն ներկայացվում է որպես «ժամանակակից, զարգացող և հյուրընկալ պետության մայրաքաղաք»: Բացի դրանից, Բաքու եկած հյուրերին անմիջապես ցուցադրվում է գոյություն չունեցող ադրբեջանական մշակույթի մարգարիտը` «ադրբեջանական կարպետները» և, իհարկե, պատմվում են «հայկական ագրեսիայի և բռնագրավված Ղարաբաղը օրը մի քանի անգամ երազում տեսնելու մասին հեքիաթները»:
Անկասկած, ոչ ոք չէր էլ կասկածում, որ ադրբեջանական քարոզչական մեքենան չի կորցնի իր հնարավորությունը աշխարհի ամենամեծ հեռուստաընկերություններից մեկի միջոցով գոնե անուղղակի կերպով անդրադառնալ Ղարաբաղյան հիմնախնդրին: Ուստի զարմանալի չէր, որ ռեպորտաժներից մեկը նվիրվեց ղարաբաղյան նժույգներին, որտեղ խոսվում էր հայերի կողմից Լեռնային Ղարաբաղն «օկուպացնելու» պատճառով նժույգների գլխաքանակի կրճատման մասին:
Սակայն, ադրբեջանցիները «ադրբեջանցիներ» չէին լինի, եթե այս անգամ ևս գողոն հանդիսացող իրենց «ազգային հարստությանը» չավելացնեին նոր, ևս մեկ «ազգային արժեք»: Մտածեցին Բաքվում, մտածեցին, թե ինչ է պակասում միջազգային հանրության առջև որպես «լիարժեք ժողովուրդ» ներկայանալու համար և հիշեցին, որ հազարամյա պատմություն ունեցող մեծն ադրբեջանական ժողովուրդը չունի որևէ ազգային սպորտ: Ուստի պատահական չէր, որ ռեպորտաժներից մեկի թեման ադրբեջանական «ազգային» սպորտն էր` շախմատը: Ռեպորտաժում խոսվում է ադրբեջանական երիտասարդության` շախմատով ապրելու մասին, անդրադարձ է կատարվել Բաքվի շախմատային դպրոցի ամենահանրահայտ սանի` Գարի Կասպարովի մասին:
Բնականաբար, տվյալ ռեպորտաժով առաջին քայլերն են կատարվում շախմատ խաղը ադրբեջանցիների կողմից յուրացնելու և սեփական արժեքների թվին ավելացնելու համար: Բաքվում լավ հասկանում են, որ այսօր անհնար է որևէ կերպ, նույնիսկ իրենց հատուկ մեթոդներով ապացուցել շախմատի` թյուրքական ծագում ունենալու փաստը: Սակայն զարմանալի չի լինի, եթե շուտով ադրբեջանցի «գիտնականները» սկսեն շախմատի ակունքներում թյուրքական արմատներ փնտրել և հավանաբար «կգտնեն»: Հետևելով կարպետների օրինակին, կարելի է սպասել, որ Բաքվում կկառուցվի «Շախմատի թանգարան», որտեղ տեղ կգնեն «Շախմատային Ադրբեջանի շախմատային արժեքները»:
Կասկածից վեր է, որ հնարավորության դեպքում ադրբեջանցիները կթրքացնեն նաև հայկական ծագում ունեցող շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ծնունդով Բաքվեցի Գարի Կասպարովին, որն ի դեպ, իր ընտանիքի հետ միասին 1990 թվականին Բաքվի հայկական ջարդերի ժամանակ հազիվ է մազապուրծ եղել և քաղաքից կարողացել է դուրս պրծնել միայն հատուկ նշանակության զորքերի ջոկատների օգնությամբ:
Ի դեպ, Բաքվում հավանաբար մոռացել են հարևան Հայաստանում հին հնդկական խաղի հանդեպ ունեցած մեծ սիրո և ձևավորված ավանդույթների մասին: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից որդեգրված հակահայկական գաղափարախոսությունը` զարմանալի է ադրբեջանցիների նմանատիպ ընտրությունը, քանի որ, վերջապես, Հայաստանը Շախմատի աշխարհի գործող չեմպիոն է, շախմատի Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող, վերջին հաշվով, վերջին տարիների աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանը ադրբեջանական «ազգային» սպորտի աշխարհի չեմպիոնն է. ասել է, թե Հայաստանին ամեն կերպ նվաստացնել ցանկացող Ադրբեջանի «ինքնասիրությանն» ավելի մեծ հարված հասցվել չէր էլ կարող:
Ադրբեջանական քարոզչական մեքենայի հերթական ֆիասկոն

Տիգրան Աբրահամյանց