Լրահոս

05.12.2011 12:15


Էմմա Խուդաբաշյանը վերջնական որոշում դեռ չի կայացրել

Էմմա Խուդաբաշյանը վերջնական որոշում դեռ չի կայացրել

«Շրջադարձ» հասարակական կազմակերպության նախագահ, 1999–2003թթ. ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, թե ինքը հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Խոսելով երկրի ներկայիս վիճակից՝ նա այն նորմալ է գնահատել։ Նրա խոսքերով՝ նախագահը կարողացավ դրսում լեգիտիմանալ, իսկ ներքաղաքական կյանքում դեռևս շատ թերություններ և բացթողումներ կան։

Գնահատելով Հայաստանի ներքաղաքական դաշտը` «7օր»–ի զրուցակիցը նշել է, թե այն մտել է նախընտրական փուլ, և ամեն մեկը փնտրտուքների մեջ է։

Անդրադառնալով ԲՀԿ–ՀԱԿ հնարավոր համագործակցությանը՝ Է. Խուդաբաշյանը կարծում է, որ երկրի համար շահեկան կլինի նրանց համատեղ ուժերով ընտրություններին գնալը, ինչպես եղավ Կարեն Դեմիրճյան–Վազգեն Սարգսյան միությունը։

–Եթե այդպես լինի ընտրակեղծիքներ էլ չեն լինի,–համոզված է Էմմա Խուդաբաշյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը