Քաղաքական

13.12.2024 12:45


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց գործը։

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:

Այժմ տեղի է ունենում չորրորդ դատական նիստը։

Աղբյուրը՝ yerevan.today

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց փաստաբաններից մեկի բացակայության պատճառով:

Դեկտեմբերի 13-ի նիստին չէր ներկայացել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Առավոտյան նա դատարանին նախազգուշացրել է, որ առողջական վիճակի պատճառով չի կարող գալ, և նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը կարճատև քննարկումներից հետո որոշեց հետաձգել նիստը:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը