Լրահոս

05.12.2011 10:49


ՀՊԱԿ. «ՀՀԿ-ական բանահյուսության իրավական հետևանքների մասին»

«Առավոտ»  օրաթերթի  հետ  զրույցում  ԱԺ  ՀՀԿ  խմբակցության  ղեկավարն  անհաջող  փորձ  է  ձեռնարկել, վերջապես,   արձագանքելու այն հարցին, թե ինչու են  խախտում  սահմանադրական կարգը /62-րդ հոդվածի 4-րդ մաս/ և  ԱԺ  կողմից  ընտրված /նշանակված/ պաշտոնատար  անձանց  հրաժարականներն,  առանց  որևէ քննարկման /այդ մասին ԱԺ  որոշման ընդունման/, նրանց  հեռացնում  են  այդ պաշտոններից:

Չանդրադառնալով  մեր կողմից ներկայացված  իրավական հիմքերին, իշխող կուսակցության, օր-օրի  երջանկացող,    գերագույն բանասերը /խոսքը Ս.Սարգսյանի մասին չէ/ ՀՀԿական  բառապաշարով  փորձել  է  մեկնաբանել  ԱԺ կանոնակարգը, ասելով  բառացիորեն  հետևյալը՝ «...պարզ գրված  է՝ եթե  5-րդ  օրը  հրաժարական տվողը վերահաստատում  է  իր հրաժարականը, սկսվում  է  նոր  նախագահի  ընտրությունների  գործընթացը»:

Այսինքն, այնքան պարզ, որ  ՀՀ  օրենսդրության  ոչ մի անկյունում  նման  դրույթ  չես գտնի:

Կամ, նույն  ՀՀԿ-ական  ձևով  է  ընթերցվում Սահմանադրության 55-րդ հոդվածի  4-րդ մասը, ինչի արդյունքում կառավարության անդամների  թեկնածություններն  առաջարկվում  են  ՀՀԿ  խորհրդի կողմից...

Ինչևէ, մեկ անգամ ևս, հիշեցնում  ենք՝   ԱԺ Կանոնակարգի  20-րդ  հոդվածի  2-րդ  մասն, իր  անհաջող  ձևակերպմամբ, ակնհայտորեն  տեխնիկական հարց  է լուծում՝ հրաժարականի  մասին դիմումը  քննարկման  ընդունելու /չընդունելու/ մասին, իսկ  նույն  Կանոնակարգի  97-րդ  հոդվածի  8-րդ  մասը՝ քննարկման  և որոշման  ընդունման կարգն  է սահմանում: Այսինքն  այն,  ինչ  իրականացվում  է  աշխարհի  գրեթե բոլոր պառլամենտներում:

Իսկ  եթե, որևէ մեկը  հակասություն է տեսնում  այդ երկու նորմերի միջև, ապա գործում  է  վերջինը, համաձայն  «Իրավական  ակտերի  մասին»  ՀՀ օրենքի  24-րդ  հոդվածի  5-րդ  մասի  պահանջների:

Այսինքն այսօր  տեղի  է ունենում  աննախադեպ  օրինախախտում՝ օրենսդիր մարմնի  խոսնակին, առանց  պաշտոնից ազատելու, այդ  պաշտոնում  նշանակում  են  կատարում, որի  մասին  նորից  ահազանգ  ենք  ներկայացրել  եվրոպական  կառույցներին /Հ.Գ./...գուցե, այլևս, աջակցեն օրինականությա՞նը:

Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/

Հ.Գ. -  Եվրոպական  շահագրգիռ  բոլոր  կառույցքներին

Պատճենը՝ ՀՀ  Նախագահին

Աննախադեպ օրինախախտում– առանց  իր խոսնակին պաշտոնից  ազատելու, Հայաստանի     պառլամենտն  այսօր   նոր  խոսնակ  է «ընտրում»:

Այս խորագրի վերջին նյութերը