Քաղաքական

11.12.2024 15:11


Գյումրիում առկա են սահմանադրական կարգի տապալման հատկանիշներ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)

Գյումրիում առկա են սահմանադրական կարգի տապալման հատկանիշներ. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, «Մայր Հայաստան» շարժումն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության՝ կապված Գյումրի համայնքում տեղի ունեցած առերևույթ ապօրինությունների հետ։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ առնվազն հունվարի 5-ին կամ 12-ին պետք է Գյումրիում ընտրություններ նշանակվեին, սակայն իշխանությունը գնացել է այլ ճանապարհով։

«Գյումրեցիների իրավունքը՝ օրենքով նախատեսված ժամկետներում ձեւավորել իրենց իշխանությունը, խախտված է։ Այսինքն` ժողովրդի իշխանությունն իրագործելը հնարավոր չի դարձել կառավարության կամայականության պատճառով։ ՔԿ ներկայացնում ենք հաղորդում սահմանադրական կարգի տապալման հոդվածի հատկանիշներով»,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը