Լրահոս

05.12.2011 10:23


ՆԺԿ–ը առանձին է մասնակցելու 2012 թ. խորհրդարանական ընտրություններին

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող դեգրադացիան, հատկապես.

ա/ համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորապատկերում, Հայաստանում ահագնացող չափերի հասնող աղքատացումը և դրա հետևանքով երկրից արտագաղթողների թվի շարունակական աճը;

բ/ հասարակության բացարձակ մեծամասնության բացահայտ թալանի հաշվին էլ ավելի մեծ հարստություն կուտակող վարչակազմի և օլիգոպոլիայի ցինիզմի հասնող արհամարհանքը սոցիալական անարդարության զոհ դարձած հասարակության մեծամասնության ամենատարրական կարիքների նկատմամբ;

գ/ գործազրկության աճի պայմաններում տեղի ունեցող աննախադեպ գնաճը;

դ/ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իշխանության ներկայացուցիչների անօրինական վարքագծի անպատժելիության իրողությունը;

ե/ բանակում զինծառայողների դաժանաբարո սպանությունների անվերջանալի դեպքերը;

զ/ պետական մեքենայի ծառայեցումը քաղաքական դաշտի փոշիացման և դիմազրկման հակաժողովրդական գործողություններին;

է/ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական ինստիտուտների  հիմնովին ոչնչացումը;

երկիրը հասցրել են պետակա­նության կորստի վտանգի առաջ, ինչից խուսափելու և ազգային անվտանգության ռազմավարական շահե­րին տեր կանգնելու համար

«Նոր ժամանակներ» կուսակցության 6-րդ համագումարը որոշում է.

1. սեփական ընտրացուցակով մասնակցել 2012 թվականին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև սեփական թեկնածուով մասնակցել ՀՀ Նախագահի արտահերթ կամ հերթական ընտրություններին:

2. այդ ընտրությունները օգտագործելով որպես քաղաքական պահ և համագործակցելով այլ քաղաքական ու հասարակական ուժերի և ակտիվ քաղաքացիների հետ, հայկական քաղաքական թատերաբեմից անվերապահորեն հեռացնել բացառապես խմբային շահերով առաջնորդվող գործող վարչակազմին և նրա սպասարկուներին:

Այս խորագրի վերջին նյութերը