Լրահոս

05.12.2011 10:18


ԵՄ խորհրդատվական խումբը թողարկել է Հայաստանի մտավոր սեփականության իրավունքների ռազմավարության վերլուծություն

ԵՄ խորհրդատվական խումբը թողարկել է Հայաստանի մտավոր սեփականության իրավունքների (ՄՍԻ) ռազմավարության վերլուծությունը: 2011թ. հունիսի 10-ին ՀՀ կառավարությունն միջգերատեսչական խորհրդակցությունների և ԵՄ խորհրդատվական խմբի հետ համագործակցության արդյունքում ընդունեց ՄՍԻ ռազմավարությունը:

ՄՍԻ ռազմավարության իրականացումը ԽՀԱԱՀ շուրջ ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջողության նախապայման է: ՄՍ իրավունքների կիրարկումն անհրաժեշտ է տնտեսական, ստեղծագործական և նորարարության միջավայրը բարելավելու համար: ԵՄ խորհրդատվական խմբի կողմից կատարված ՄՍԻ ռազմավարության վերլուծությունն անդրադառնում է Հայաստանում ՄՍԻ առկա իրավիճակին և ակնկալվող մարտահրավերներին:

ԵՄ խորհրդատվական խումբը նշում է որոշ դրական միտումներ և զարգացումներ ՄՍԻ ոլորտում: Մտավոր սեփականության գործակալությունը և Հայհեղինակ կոլեկտիվ կառավարման հասարակությունն արդեն իսկ սկսել են մտավոր սեփականության իրավունքների կիրարկումը: Ավելին, ԵՄ խորհրդատվական խումբը ողջունում է Կեղծարարության և հենության միջգերատեսչական հանձնաժողովի (օբսերվատորիայի) գործունեությունը: Օբսերվատորիան հանրային և մասնավոր շահառուների միջև արդյունավետ համագործակցության հիանալի օրինակ է, որի նպատակն է համակարգել ՄՍԻ բարեփոխումները Հայաստանում:

ԵՄ խորհրդատվական խումբը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել առաջիկա ամիսների համար, մասնավորապես`

-      շարունակել ՄՍԻ վերաբերյալ օրենսդրության բարեփձոխումները, ներառյալ ՄՍԻ քաղաքացիական վարույթի և պաշտոնեական լիազորությունների ներկայացումը,

-      հասնել նրան, որ մաքսային մարմինները կատարեն ՄՍԻ կասեցման դիմումների գրանցում,

-      ապահովել ՄՍԻ կիրարկման պետական մարմինների միջև համակարգման բարելավում,

-      շարունակել ՄՍԻ օբսերվատորիայի հետ կանոնավոր հանդիպումները,

-      բարձրացնել ՄՍԻ վերաբերյալ իրազեկվածությունը պետական մարմինների և հասարակության շրջանում:

Այս խորագրի վերջին նյութերը