Սիրիայում հնարավոր է դեպքերի զարգացման հինգ սցենար. ինչպե՞ս դրանք կարող են ազդել Հայաստանի վրա
Այն, ինչ կատարվեց Սիրիայում, առանձին վերլուծության խնդիր է, քանզի կատարվեց մի աննախադեպ երևույթ, երբ ավելի քան 100 հազարանոց բանակ ունեցող իշխանությունը, գրեթե առանց դիմադրության, պարտվեց 25 հազարանոց զինված խմբավորմանը, որը նույնիսկ չուներ միասնական կուռ կառավարման համակարգ:
Իհարկե, այստեղ իր դերը խաղաց նաև Թուրքիան, իհարկե, ռուսները զբաղված էին Ուկրաինայում և չէին կարող մեծ ուժերով աջակցել Ասադին, իհարկե, Իրանը հարված ստացավ Իսրայելից՝ Լիբանանում և չկարողացավ բավարար չափով աջակցել Ասադին:
Բոլոր այդ պատճառները առկա էին, բայց կար ամենագլխավոր հարցը, այն է՝ ինչո՞ւ այսչափ աջակցություն ունենալով՝ Ասադի բանակը փաստացի չդիմադրեց իրենից ավելի քան չորս անգամ քիչ քանակությամբ զինված խմբավորմանը:
Ակնհայտ է, որ Ասադի շրջապատում կային լուրջ ականներ, բայց գլխավոր խնդիրն Ասադի ռեժիմի այլասերվածությունն էր, որի պատճառով էլ նրա զինված ուժերը գրեթե չդիմադրեցին հակառակորդին:
Բայց արդյո՞ք դրա մասին տեղյակ չէին Մոսկվայում և Թեհրանում:
Իհարկե տեղյակ էին, բայց չունեին լծակներ՝ ազդելու համար Ասադի վրա, քանի որ հիմնական աշխատանքը տարվում էր կոնկրետ մեկ մարդու ուղղությամբ, ինչը և ճակատագրական դարձավ այդ երկրի համար:
Արդյունքում Ռուսաստանն ու Իրանը ստացան մեծ աշխարաքաղաքական հարված, որի հետևանքները դեռ հնարավոր չէ ամբողջովին գնահատել:
Այժմ փորձենք վերլուծել, թե ինչ է սպասվում Սիրիային՝ հետասադական ժամանակահատվածում:
Ներկայացնենք, թե ինչ կանխատեսում են անում Թուրքիայի փորձագիտական շրջանակները, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Սիրիայում իշխանության են գալիս ուժեր, որոնք առավելապես գտնվում են Անկարայի ազդեցության տակ:
Սցենար առաջին. քիչ հավանական
Ասադի վարչակազմի տապալումից հետո, Սիրիայում ձևավորվում է ընդդիմադիր լայն դաշինք՝ տարբեր խմբակցություններով և գաղափարական տարբերություններով։ Այն ստանում է Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների աջակցությունը , քանի որ դա միակ տարբերակն է , որ կպահպանի Սիրիայի ամբողջականությունը։
Սակայն նույն այդ փորձագետները քիչ հավանական են համարում զարգացման այս սցենարը, քանի որ ընդդիմադիր խմբավորումների մեծ մասն ունի ընդգծված առաջնորդ, որն ունի մեծ ամբիցիա՝ երկիրը միանձյա կառավարելու համար:
Սցենար երկրորդ. առավել հավանական
Սիրիայում հիմնվում է նոր Իսլամական Հանրապետություն, որտեղ նոր կառավարության ողնաշարը հիմնվում է «Հայաթ Թահրիր ալ-Շամի» ներկայացուցիչների վրա (նախկին անունը Ջաբհաթ ան-Նուսրա):
Այս դեպքում Սիրիան կկառավարեն սալաֆիների ներկայացուցիչները, որոնք գաղափարական թշնամանք չեն տածում Իսրայելի և Միացյալ Նահանգների նկատմամբ, սակայն թշնամական են տրամադրված լինելու Ռուսաստանի և հատկապես Իրանի հանդեպ:
Ռուսաստանի մասով թշնամությունը կարող է ավելի նվազ լինել՝ հաշվի առնելով Էրդողանի և Պուտինի հարաբերությունների գործոնը:
Սակայն դա չի փրկելու ռուսական երկու ռազմակայանները, որոնց վերացումը կդառնա ժամանակի հարց:
Այդ դեպքում Մոսկվան լուրջ ռազմավարական բնույթի հարված կստանա, քանի որ լոգիստիկ առումով հենց այդ ռազմակայանների միջոցով է Մոսկվան իր ազդեցությունն ընդլայնում աֆրիկյան երկրներում:
Այդ ռազմակայանների դուրս բերման հետևանքով Ռուսաստանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ աֆրիկյան երկրներում:
Սցենար երրորդ. նույնպես առավել հավանական
Սիրիայում կարող է ստեղծվել Իսրայելի և Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող «հակաշիա պետություն»։ Նրա դոկտրինի հիմքում կլինի հակաիրանական կողմնորոշումը, լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման շրջափակումը և Թեհրանից նրա նյութատեխնիկական ու ռազմական աջակցությունից զրկելը։
Սակայն դրա արդյունքում Սիրիայում այդ ռեժիմի պայմաններում պիտի իրականացվի լայնամաշտաբ արշավ ալավիների դեմ, որի արդյունքում Լաթաքիա մարզում կարող է առաջ գալ նոր անջատական շարժում:
Ավելին, դրա արդյունքում ալավիների ազգային ազատագրական շարժմանը կարող են աջակցել Մոսկվան և Թեհրանը: Մանավանդ, որ հենց այնտեղ են գտնվում նաև ռուսական ռազմակայանները:
Սցենար չորրորդ. քիչ հավանական
Միացյալ Նահանգների հովանու ներքո, Սիրիայում կձևավորվի Դաշնային Հանրապետություն, «կբալկանացվի՝ բաժանելով այն փոքր գրպանային պետությունների»։
Այդ դեպքում Սիրիան կբաժանվի առնվազն երեք մասի, Լաթաքիայի, Սիրիական Քրդստանի՝Ռոջավայի և Սիրիայի սուննի հատվածի:
Այս սցենարի դեմ կլինի Թուրքիան, քանի որ Իրաքի մոդելով, քրդերը կարող են ստանալ երկրորդ ինքնավարությունը, և դա կարող է արթնացնել Թուրքիայի քրդերի մեջ նոր անջատողական զգացմունքներ: Մանավանդ, որ սիրիական Քրդստանում կիշխեն քրդական բանվորական կուսակցությանը մոտ ուժերը:
Ի լրումն, այս սցենարը քիչ հավանական է նաև այն պատճառով, որ բացի Իսրայելից և ԱՄՆ-ից, Սիրիայի մասնատման տարբերակը չի աջակցվի, ոչ միայն Թուրքիայի, այլև Իրանի և Ռուսաստանի կողմից:
Սցենար հինգերրորդ. նույնպես՝ շատ հավանական
Սիրիայում կարող է կրկնվել լիբիական սցենարը, և կշարունակվի քաղաքացիական պատերազմը, սակայն արդեն բոլորը՝ բոլորի դեմ սկզբունքով:
Քանի որ դրսի հիմնական խաղացողները չեն գա ընդանուր հայտարարի:
Այս տարբերակի դեպքում կարող են լրջորեն բախվել նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը, քանի որ ամերիկացիները աջակցելու են քրդերին, իսկ թուրքերը՝ սուննի ահաբեկիչներին:
Բոլոր այս հինգ սցենարը (կամ դրանց մոդիֆիկացված տարբերակները) կարող են տարբեր հավանականությամբ կյանքի կոչվել, որն էլ կարող է իր ազդեցությունը թողնել նաև Անդկովկասի վրա:
Իսկ կոնկրետ ո՛ր սցենարը, ինչ ազդեցություն կունենա Հայաստանի համար, կներկայացնենք մեր հաջորդ հոդվածներում:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am