Քաղաքական

09.12.2024 12:20


Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանի վրա. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանի վրա. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա, հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:

«Արևմուտքը թեժացնում է անկայունությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում։ Իրադրությունը կայուն լարված է նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ չեն նվազում Աֆղանստանից թմրանյութերի սպառնալիքի, ահաբեկչության և ծայրահեղականության տարածման ռիսկերը»,-ասել է Վասիլևը «Союзники.ОДКБ» պարբերականին տված հարցազրույցում։

Դիվանագետը նաև մատնանշել է ՆԱՏՕ-ի աճող ակտիվությունը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ, այդ թվում՝ միջուկային ներուժ ունեցող սպառազինության համակարգերի հնարավոր տեղակայումը:

Կազմակերպությունը Եվրոպայում ընդհանուր առմամբ լարվածության աննախադեպ աճ է արձանագրում։ «Ռազմավարական իրավիճակը վատթարացել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցելուց հետո»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը: Երևանը, սակայն, հայտարարել է կազմակերպությանն իր անդամակցությունը սառեցնելու մասին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը