Քաղաքական

09.12.2024 12:18


Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Ասադի կառավարության դրոշը

Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Ասադի կառավարության դրոշը

Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող դեսպանատունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների պահպանության տակ է. նրանք թույլ չեն տալիս նկարահանել տարածքը առանց պետական խորհրդանշի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։

Այս խորագրի վերջին նյութերը