Լրահոս

05.12.2011 09:21


Սոնա Արշունեցի. «Ո՞վ է մեղավոր»

Սոնա Արշունեցի. «Ո՞վ է մեղավոր»

Երեկ   Մարզահամերգային  Համալիրում   կայացավ   մանկական   Եվրատեսիլը   և   Հայաստանն   ընկավ 5-րդ   տեղը։   Ինչու՞,   երբ  մեր   ելույթը   բոլորից   լավն  էր,   վրացիներից   էլ... Պատասխանը  շատ  պարզ  է.   հայկական   երգին   պետք   է   քվեարկեր   սփյուռքը,  բայց   ցավոք   սփյուռքի   80%   չգիտեր,   թե   ո՞ր   օրն  է   լինելու   Եվրատեսիլը,   էլ չեմ  ասում,  որ   երգը   համարյա   չգովազդվեց   ու   այս   ֆոնի  վրա   մենք   բարձր   արդյունքնե՞ր   էինք   սպասում:   Ցավալի   է.  առաջին  անգամ   Հայաստանին   բախտ   էր   վիճակված   բարձր   մակարդակով   իր   երկիր   ընդունել   մանկական   Եվրատեսիլը, որն  առիթ   էր   եվրոպացուն   ծանոթացնելու   մեր   երկրին:  Մեր   TV- ները   զլացան   օրը   մի  քանի  անգամ   գովազդել,   թե   ո՞ր   օրն   է   տեղի   ունենալու Եվրատեսիլը,   կամ   կատարողին՝  11   ամյա   Դալիտա   Ավանեսյանին   ու   երգի  կատարումը:   Առաջին  անգամ,   երբ   Անդրեյը   ելույթ   ունեցավ   մեծահասակների Եվրատեսիլին,   այնքան   էր   երգը   գովազդվում,  որ   մի  տեսակ   հոգնել   էինք   լսելով,  նույնն   էլ՝   Սիրուշոյի, բայց   այս  անգամ   ոչինչ  չարվեց,   նամանավանդ  այն  դեպքում,   երբ Եվրատեսիլը   կայանալու   էլ   Հայաստանում:   Ինքս   երգն   ինտերնետում   եմ   փնտրել  ու   ունկընդրել,    օրն  էլ   ինտերնետից   մի   կերպ   ճշտել:

Ուզում   եմ   ասել,   որ   սփյուռքը   մեղավոր  չէ,   որ   Հայաստանյան   TV- ները   ի   միջայլոց   գտնվեցին   սեփական   երկրում   տեղի   ունեցող  նման   ներկայանալի   մրցույթը   ինչպես   հարկն  է   չներկայացնելու, չգովազդելու  համար,  որ   սփյուռքահայն  էլ   շահագրգռված   լիներ,   ծանոթ   լիներ  երգին,   օր   ու  ժամ  իմանար: Այն   դեպքում,   երբ   սփյուռքահայությունը   դիտում   է   առնվազն   5   հայկական  ալիք:   Ինչ   արդարացումներ   ունեք   Հայկական   TV- ներ   ձեր  անպատասխանատու գործունեության   համար,  թե՞   ձեր   գովազդային   գրաֆիկը   կխաթարվեր... Սոնա Արշունեցի, Բրյուսել

Այս խորագրի վերջին նյութերը