«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հավաստի տեղեկություններով, դեկտեմբերի 2-ի երեկոյան Վանաձորի «Դուց»-ի զորամասում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը:
Ասպես շարունակելն անհնար է: Նախաձեռնության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ զորամասերում տիրող գաղութային բարքերը հովանավորվում են հրամանատարների կողմից: Դա նրանց թույլ է տալիս առավել դյուրին վերահսկելի դարձնել զորամասում տեղի ունեցող պրոցեսները: Դրա արդյունքը բազմաթիվ ինքնախեղումներն են ու բանակի արժեզրկումը հասարակության շրջանում:
Զորամասերում տիրող վիճակի պատասխանատու սպաների և նրանց վերահսկող մարմինների աշխատանքը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. կոռումպացված, միմյանց հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող խմբավորում, որի ներսում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով և կանոնակարգերով, այլ գողական աշխարհի կարգուկանոնով:
«Չենք լռելու»-ն դիմում է ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարՍերժ Սարգսյանին` բանակում անհապաղ կարգուկանոն հաստատելու պահանջով:
Զինվոր է ինքնասպան եղել
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հավաստի տեղեկություններով, դեկտեմբերի 2-ի երեկոյան Վանաձորի «Դուց»-ի զորամասում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը:
Ասպես շարունակելն անհնար է: Նախաձեռնության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ զորամասերում տիրող գաղութային բարքերը հովանավորվում են հրամանատարների կողմից: Դա նրանց թույլ է տալիս առավել դյուրին վերահսկելի դարձնել զորամասում տեղի ունեցող պրոցեսները: Դրա արդյունքը բազմաթիվ ինքնախեղումներն են ու բանակի արժեզրկումը հասարակության շրջանում:
Զորամասերում տիրող վիճակի պատասխանատու սպաների և նրանց վերահսկող մարմինների աշխատանքը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. կոռումպացված, միմյանց հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող խմբավորում, որի ներսում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով և կանոնակարգերով, այլ գողական աշխարհի կարգուկանոնով:
«Չենք լռելու»-ն դիմում է ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին` բանակում անհապաղ կարգուկանոն հաստատելու պահանջով: