Տնտեսական

05.12.2024 20:29


Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից

Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից

Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2024թ․ «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից: «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 4-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է բարձր արդյունքներ ցուցաբերած ֆինանսական հաստատություններին 127 երկրում, որոնք զգալի աճ են գրանցել՝ միևնույն ժամանակ պահպանելով կայուն հաշվեկշիռ, բարելավելով սպասարկման որակը, ներդրումներ կատարելով տեխնոլոգիաների մեջ և ամրապնդելով իրենց դերը տեղական համայնքներում:

Բացի գործառնական և ֆինանսական ձեռքբերումներից, մրցանակակիր կազմակերպությունները գնահատվել են նաև հաճախորդներին առաջարկվող ծառայություններում բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համար՝ ընդգծելով յուրաքանչյուր վարկատուի հաջողության համար ցանկացած երկրում կայուն զարգացման ռազմավարության կարևորությունը:

Որոշում կայացնելիս՝ The Banker-ի միջազգային ժյուրին նշել է, որ 2024թ.-ն առանցքային է եղել Ամերիաբանկի համար, քանի որ այն միացել է Bank of Georgia Group PLC-ին (BoGG)` միաժամանակ պահպանելով իր ներկայությունը շուկայում որպես ինքնուրույն կազմակերպություն` իր կորպորատիվ բրենդով։

Ամսագիրը նշում է, որ գործարքը ռազմավարական առավելություններ է ապահովում Ամերիաբանկի համար, այդ թվում, Միացյալ Թագավորությունում գրանցված և Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված BoGG-ի միջոցով ավելի բարձր հասանելիություն ստանալով միջազգային ֆինանսական շուկաներին։ Աղբյուրի համաձայն, BoGG-ի մաս կազմելով, Ամերիաբանկն ավելի հեշտությամբ կկարողանա կապիտալ ներգրավել և ներդրումներ կատարել իր պրոդուկտների, ծառայությունների և տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ: Ակնկալվում է, որ վերոնշյալ գործարքը նաև զգալի խթան կհանդիսանա ընդհանուր առմամբ Հայաստանի ֆինանսական համակարգի և տնտեսության զարգացման համար, ինչպես նաև նոր հեռանկարներ կբացի տարածաշրջանում իրականացվող նախագծերի և բիզնեսի համար:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, խոսելով նշված մրցանակի մասին, ասել է. «Մեր առաջնահերթությունը հաճախորդների թվային փորձառության բարելավումն է՝ շուկայի զարգացող կարիքներին համապատասխան պատշաճ արձագանքի ու ճկունության միջոցով։ Ամերիաբանկը կշարունակի ներդրումներ կատարել թվային պրոդուկտներում և ծառայություններում՝ ընդլայնելով նաև առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների շրջանակը։ Մենք ակտիվորեն ներդնում ենք էկոհամակարգային լուծումներ, որոնք թույլ կտան սպասարկել մեր հաճախորդներին ցանկացած վայրում և բավարարել նրանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները՝ աջակցելով վերջիններիս թե՛ առօրյա բանկային գործարքներում, թե՛ երկարաժամկետ նպատակների իրագործման ճանապարհին»։

2010թ.-ից ի վեր Ամերիաբանկը «Տարվա բանկ» մրցանակին արժանանում է իններորդ անգամ:

Այս ճանաչումը 2024թ. ընթացքում «Լավագույն բանկ» անվանակարգում Ամերիաբանկին շնորհված երրորդ խոշոր մրցանակն է. ընթացիկ տարում բանկը ստացել է բանկային ոլորտի համաշխարհային ամենահեղինակավոր մրցանակները, այն է` Euromoney պարբերականի «Գերազանցության մրցանակը» որպես լավագույն բանկը Հայաստանում, և Global Finance ամսագրի «Լավագույն բանկը Հայաստանում 2024թ.» մրցանակը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը