Քաղաքական

05.12.2024 16:32


«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է Երևանում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը

«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է Երևանում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը

Հարգելի՛ քաղաքացիներ,

Դեկտեմբերի 6-ին` ժամը 14:30-ին, Վարչական դատարանը կոլեգիալ կազմով շարունակելու է քննել «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը, որով վիճարկվում է Երևան քաղաքում «կարմիր գծերի» թանկացման իրավաչափությունը: Մենք պահանջում ենք չեղարկալ թանկացման որոշումը:

Նախորդ նիստը հետաձգվել էր Երևանի քաղաքապետի և ավագանու ներկայացուցչի` գործին մասնկացելուն ունակ չլինելու հիմքով:

Դատարանում «Մայր Հայաստան» խմբակցության շահերը ներկայացնում է իրավագետ Վահե Գրիգորյանը, ով հանդիսանում է նաև «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր:

Դատական նիստը հրապարակային է և լրատվամիջոցները կարող են լուսաբանել այն:

Այս խորագրի վերջին նյութերը