Քաղաքական

04.12.2024 15:18


Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան

Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան

Հեռախոսիս նյութերը հայտնվել են վարչապետի մոտ․ այս մասին հայտարարել է ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։

«Հեռախոսս 10 օրից ավելի եղել է քննիչի մոտ։ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ»,-լրագրողներին ասել է նա՝ հավելելով, որ չէր ուզում հավատալ, որ այդ ամենը տեղի է ունեցել Փաշինյանի պահանջով։

Իսկ թե ինչ նյութերի մասին է խոսքը, Աղազարյանը չի մանրամասնել։

Այս խորագրի վերջին նյութերը