Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա (տեսանյութ)
Մոսկվայի վերաբերմունքը Միջազգային քրեական դատարանին, ինչպես նաև Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանի անդամակցությունը ՄՔԴ-ին ՌԴ պաշտոնյաների ձերբակալման օրդերների ֆոնին վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե դա նպաստեր ինչ-որ միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, հակամարտության կարգավորմանը, դա «դեռ կարելի էր հասկանալ»։
«Բայց փաստերն այլ բան են ասում։ ՄՔԴ-ն կարգավորելու հարցում չի օգնել ոչ մի հակամարտության, որով փորձել է զբաղվել»,-ավելացրել է նա։