Ընտրությունների կապակցությամբ ոստիկանությունում գործում է թեժ գիծ
Երևանի ավագանու ընրությունների ընտրական ցուցակների հետ կապված հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները առավոտյան ժամը 9։00-18։00 կարող են զանգահարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող թեժ գծի 82-20 հեռախոսահամարով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։ Նա նաև նշել է, որ 2008թ. հուլիսի 1-ից մինչև 2009թ. հունվարի 1-ը Երևան քաղաքում ընտրողների քանակն ավելացել է 4274-ով, իսկ ընդհանրապես ՀՀ-ում՝ 30 490-ով։
Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, ապրիլի 21-ի տվյալներով, ընտրելու իրավունք ունի 771 353 քաղաքացի։
Ապրիլի 21-ից ընտրացուցակները փակցված են տեղամասային կենտրոններում, ինչպես նաև տեղադրված են ԿԸՀ պաշտոնական կայքում։
Երևանի ավագանու ընտրություններում գործելու է 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և 439 ընտրատեղամաս։
Ավագանու բոլոր 629 թեկնածուներին էլ ԿԸՀ-ն գրանցել է։