Լրահոս

28.11.2024 08:32


Երևանում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նա հոսպիտալացվել է

Երևանում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նա հոսպիտալացվել է

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող շինություններից մեկի 1-ին հարկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական:

Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1961 թ․) պատգարակով դուրս են բերել նկուղից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը