Լրահոս

02.12.2011 17:50


Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցը կքննարկվի դեկտեմբերի կեսերին

Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցը կքննարկվի դեկտեմբերի կեսերին

Քնեսեթում կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովի նիստը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, տեղափոխվել է դեկտեմբերի կեսեր։ Այս հարցը հանձնաժողովի քննարկմանը հանձնելու որոշումը կայացվել էր մայիսին Քնեսեթի լիագումար նիստում։ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը հանձնաժողովում նախատեսվում էր դեկտեմբերի 5–ին, սակայն քննարկումից չորս օր առաջ որոշում է կայացվել հանձնաժողովի նիստը հետաձգել մեկ–երկու շաբաթով։

Ինչպես պարզաբանել է Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքս Միլլերը, պատճառն այն է, որ Քնեսեթի խոսնակ Ռեուվենա Ռովլինան նույնպես ցանկացել է մասնակցել այդ քննարկմանը։ Սակայն դեկտեմբերի 5–ին նա Իսրայելում չի լինելու։ Այդ պատճառով էլ Քնեսեթի նախագահը հարցի նախաձեռնողներին՝ Զահավա Գալյոնին և Արիե Էլդադային, խնդրել է հետաձգել քննարկումը։

Միլլերը հավելել է, որ ամեն դեպքում հանձնաժողովի նիստը տեղի կունենա դեկտեմբերին։ Նիստի կայացման ժամկետը, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա հաջորդ շաբաթվա սկզբին։

Այս խորագրի վերջին նյութերը