Այն, որ Գյումրու բուհերում ֆինանսական ճգնաժամ է սպասվում, կանխատեսվում էր դեռևս գարնանը: Այսօր արդեն իսկ կարելի է ասել, որ ճգնաժամը «գործողության» մեջ է: Հանրապետության երկրորդ քաղաքի պետական և ոչ պետական բարձրագույն գրեթե բոլոր հաստատություններն այս շրջանում ֆինանսական հոսքերի բացակայության պատճառով ստիպված են լինում կրճատել աշխատակիցներին, իջեցնել աշխատավարձերը և կրճատել մասնագիտական բաժինները: Պատճառն այս տարի շրջանավարտների բացակայությունն էր:
Գյումրու ուսանողների ամենամեծ թվաքանակն ունեցող մանկավարժական ինստիտուտը մոտ 1000 ուսանողի պակաս ունի։
–Նախկինում մեր ֆինանսական միջոցները մեզ թույլ էին տալիս ավելի մեծ թվով տնտեսական աշխատողներ պահել, հիմա ստիպված որոշ մասին կրճատել ենք: Ժամանակավորապես կրճատվեց նաև աշխատավարձերի չափը: Կարծում եմ՝ մեկ–երկու տարի հետո մենք կընկնենք բնականոն աշխատանքային հունի մեջ և կկարողանանք ինստիտուտի գոյությունը պահել: Ուսանողների բացը լրացնելու հետ կապված դժվարին, բայց տանելի իրավիճակը 4 տարի շարունակվելու է,–ասել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրգիգորյանը:
Իսկ որոշ բուհերում էլ կրճատումներից խուսափելու համար գնացել են դրույքաչափերի կրճատման: Սակայն մասնագետներն ուսանողների թվի կրճատումը պայմանավորում են երկու կարևոր գործոններով՝ նախ՝ տարեցտարի նվազում է բարձրագույն ուսումնական հաստատությունների նկատմամբ հետաքրքրությունը հեռանկարի բացակայության պատճառով, և երկրորդ՝ արտագաղթի ահագնացող տեմպերը, որոնք անմիջականորեն ազդում են աշակերտների, հետևաբար նաև ուսանողների թվի կրճատման վրա:
Գյումրու բուհերը ճգնաժամի մեջ են

Դերեիկ Մալխասյան
Գյումրի