Լրահոս

04.05.2009 16:32


Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կինը լքում է ամուսնուն

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կինը լքում է ամուսնուն

Երեկ 52-ամյա Վերոնիկա Բեռլուսկոնին պաշտոնապես հաստատել է իր մտադրությունը՝ ամուսնալուծվել Սիլվիո Բեռլուսկոնիի հետ։ «Այո, ես մտադիր եմ բաժանվել և այս հարցի հետ  կապված արդեն հանադիպել եմ փաստաբանների հետ»,-ասել է Վերոնիկա Բեռլուսկոնին։ Նրա խոսքերով «այլևս ուժ չի մնացել տանելու ամուսնուն, որը իր ժամանակը անցկացնում է միայն երիտասարդ մոդելների հետ»։ Ամուսնալուծության որոշմանը նախորդել էր ուղիղ եթերում Բեռլուսկոնի զույգի ընտանեական բուռն վեճը։

Հիշեցնենք, որ օրերս Քենիայի վարչապետի կինն էլ հրաժարվել էր կատարել իր ամուսնական պարտականությունները։ Պատճառը սակայն, ոչ թե ամուսնու դավաճանությունն էր, այլ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը։ Իդա Օդինգայը ամուսնուն սեքս բոյկոտ էր  հայտարարել՝ պահանջելով շուտափույթ կարգավորել ներքաղաքական ճգնաժամը։

 

Այս խորագրի վերջին նյութերը