Լրահոս

02.12.2011 17:12


«Ինչպե՞ս կարող է նոտար դառնալ կրթված ու բանիմաց մասնագետը»

Լինելով արտերկրում վերապատրաստման  դասընթացների մասնակից և հայրենիքում աշխատանք գտնելու  հույսերով լի երիտասարդ իրավաբան, հետևաբար և` շահագրգիռ անձ, խնդրում եմ ուշադրության արժանացնել և առավել հանգամանալից լուսաբանել ՀՀ արդարադատության նախարարությունում ընթացող նոտարների որակավորման քննությունների ընթացքն ու արդյունքները: Եթե չեմ սխալվում, այժմ նոտարի որակավորման համար կարող է դիմել դիպլոմավորված իրավաբան մասնագետի որակավորում ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Գուցե դա էր պատճառը, որ այս տարի քննության  հավակնորդների կազմը ոչ միայն բազմամարդ էր (70 հոգի), այլ նաև առավել քան ¦ներկայացուցչական§: Դատելով մամուլում հրապարակված տեղեկատվությունից` ս.թ. նոյեմբերի 28-ին որակավորման քննությանը մասնակցած և դրական արդյունքի արժանացած ապագա նոտարների գերակշիռ մասը  ներկայիս  կամ նախկին պաշտոնյաների հարազատներն են, ինչը, համաձայնեք, երկմտելու տեղիք է տալիս: Ինչպես գիտեք, առաջին խմբի որակավորման ստուգման քննության արդյունքներով անցողիկ միավոր ստացան վեց, իսկ երկրորդ խմբում` յոթ մարդ: Այնպես ստացվեց, որ քննությունը հաղթահարած անձանց մեջ գեթ մեկ «անմեջք» մասնագետ չհայտնվեց: Իհարկե, հնարավոր է, որ քննությունը հաջողությամբ հանձնած բոլոր անձինք էլ անհրաժեշտ գիտելիքներ ունեն, չեմ բացառում նաև, որ անցողիկ միավոր պետք է հավաքեին նաև գիտելիքներ չունեցող, բայց իրենց համար բարեխոսող հարազատներ ունեցող անձինք: Բայց ցավալի է, որ քննությունից «կտրվել են» գիտելիքներ ունեցող, սակայն իրենց համար  բարեխոսող բարեկամ  չունեցող անձինք: Մտավախություն չկա՞, որ ոչ նպատակահարմար մարդկանց միավորներն արհեստականորեն իջեցվել են և այդպիսով բացառել նրանց մուտքը շահավետ ոլորտ: Օրինակ, միթե՞ չէր կարելի քննության արդյունքները հայտնել միանգամից: Փառք աստծո, դա անելու համար հնարավորություններ կային: Ինչպես ցանկացած այլ քաղաքակիրթ երկրում,  մերոնք ևս քննությունը հանձնում էին համակարգչի միջոցով, բայց ահա, եթե այլ ոլորտներում հենց մեր Հայաստանում համակարգիչը հավաքած միավորները հայտնում է անմիջապես քննությունից հետո, նոտարի որակավորման քննության  արդյունքները քննություն հանձնողներին, չգիտես թե ինչու, պարզ դարձան  երկու ժամ անց:                       Թեև գիտեք, գուցե քննությունից բավարար միավոր չստացած մասնագետներին տեղն է: Մի±թե իրոք հույս ունեին նոտար դառնալ հենց այնպես` միայն գիտելիքներով: Լոկ միամիտ ցանկություններ: Անգամ  ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն իր ելույթներից մեկում պարզ արտահայտվեց, որ նոտարական համակարգն ամենակոռումպացվածներից է: Դե, ուրեմն ինչպե՞ս կարող է նոտար դառնալ կրթված ու  բանիմաց մասնագետը: Դա փողատերին ու պաշտոնատերին ավելի հեշտ է: Ուրեմն համակերպվե՞նք: Ես նախընտրում եմ պայքարել և բարձրաձայնել խնդիրը` ակնկալելով նաև Ձեր աջակցությունը:

Հարգանքով՝   Եղիշե Գրիգորյան.   Լոս Անջելես, ԱՄՆ

Այս խորագրի վերջին նյութերը