«Աննա» սերիալի գործադիր պրոդյուսերն արձագանքել է «7օր»–ում հրապարակված հոդվածին։
«Հարգելի խմբագրություն,
Կարդացի Ձեր կողմից 01.12.11-ին 7or.am ինտերնետային կայքում տեղադրված ««Աննա» սերիալը քաղաքական զարգացումների գերի» նյութը և զարմացա նման մեկնաբանության համար: Հայտնում եմ, որ 29.11.11-ի սերիայում ներկայացվող իրադարձությունները և հերոսները որևէ կապ չունեն քաղաքականության հետ: Այն հերոսը, ում մասին խոսում եք, մեր ֆիլմում անանուն է և ոչ մի կապ չունի որևէ հայտնի կամ անհայտ իրական անձի հետ: «Աննա» սերիալը բավականին երկար ժամանակ է, ինչ եթերում է, երբևիցե քաղաքականությանը որևէ առնչություն չի ունեցել, և նրա հերոսները երբեք չեն մարմնավորել քաղաքական կերպարների: Ի դեպ, սերիալի սցենարիստը նույնպես զարմացած է նման մեկնաբանության համար:
Հ1–ից արձագանքել են «7օր»–ի հրապարակմանը

Հարգանքով
«Աննա» սերիալի գործադիր պրոդյուսեր
Ռուբեն Շահինյան»