Քաղաքական

25.11.2024 18:54


Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու

Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ավելի վաղ նա հայտարարել էր` մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել, և այն կհրապարակի նոյեմբերի 25–ին։

«Ես ժամկետ խոստացա, սակայն, փաստորեն ես սխալվեցի։ Դրա համար ներողություն եմ խնդրում, հիմա չեմ կարող ասել, թե երբ կհրապարակեմ որոշումս։ Հարցեր ունեմ պարզաբանելու ինքս ինձ հետ, դրանից հետո նոր կկողմնորոշվեմ»,–ասաց նա։

Նա չժխտեց, որ այսօր հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Արդյոք նրա որոշման վրա ազդել է Սիմոնյանի հետ հանդիպումը, Աղազարյանը վստահեցրեց. «Ո՛չ, չի ազդել»։

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ իր որոշումը կհրապարակի մոտ օրերս` ԶԼՄ–ներից մեկի հարթակով։

Այս խորագրի վերջին նյութերը