Լրահոս

25.11.2024 16:16


Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում

Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում

Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել՝ կոռուպցիոն գործով։ NEWS.am-ի հարցին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Կենտրոնի թաղապետերանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննչական գործողություններ իրականացվել են Կենտրոնի թաղապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում՝ կրկին կաշառքի գործով։ Այդ գործով ձերբակալվել էր չորս անձ, այդ թվում՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, բաժնից մեկ աշխատակից։

Այս խորագրի վերջին նյութերը