Լրահոս

02.12.2011 16:10


Ռուբեն Թորոսյանի առաջարկը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարին

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար

Պարոն  Կարել Հոֆստրանին

Առաջարկություն

Հարգելի  պարոն  Հոֆստրան,

այսօր, այն  նույն ժամանակ, երբ Դուք  զբաղված  էիք  կին-թեկնածուների մասնակցության խթանմամբ, իշխող  կուսակցության փոխնախագահն  հակասահմանադրական կոչեր  էր  անում, մեկ  անգամ  ևս, հասկացնելով, թե  իրենք ինչպես  են հասկանում    առաջիկա  ընտրությունների  «ազատն ու  արդարը»:

Քանի որ  Ձեր  գլխավորած  գրասենյակը  բացարձակապես  չի  անդրադառնում  ընտրություններին  առնչվող  հայաստանյան ներկա  գործընթացներին, առնվազն, հետաքրքիր  է իմանալ՝ իրո՞ք, ըստ  ԵԱՀԿ-ի, մեր ընտրությունների  օրինականության  ապահովման  առաջնային  խնդիրներից  է  կին-թեկնածուների  ցածր մասնակցությունը, թե՞  ուղղակի  տպավորություն  ենք  փորձում  ստեղծել  այդ  «ազատ  ու  արդարի»  ուղղությամբ:

Ինչևէ, առաջարկում  ենք  ԵԱՀԿ  միջոցները  վերջինիս ապահովման  առաջնային  խնդիրների  վրա  օգտագործել...ափսոս  են:

 

ՀՊԱԿ  նախագահ  Ռ. Թորոսյան Հ.Գ.1- www.a1plus.am/am/politics/2011/12/02/osce-elections

2012 թ. մայիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ-ն աշխատում է աջակցել երկրին` ազատ և արդար ընտրություններ ապահովելու հարցում: Այսօր Երեւանում ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան:

Բացի այդ, ըստ նրա, որպեսզի ընտրությունները համապատասխանեն ԵԱՀԿ պարտավորություններին, անհրաժեշտ է ստեղծել հնարավորություն, որպեսզի կանայք հավասարապես և լիարժեքորեն մասնակցեն այս գործընթացին։

Հայաստանի քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրվող կին-թեկնածուների մասնակցության խթանմանն ուղղված աշխատանքներն էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ կողմից կազմակերպված կլոր սեղանի քննարկման առանցքում:

Հ.Գ.2- www.armradio.am/arm/news/?part=pol&id=45354

...Ինչ վերաբերում է գործարարներին` ՀՀԿ փոխնախագահը, վկայակոչելով նախագահի հայտնի հայտարարությունը, վստահեցրել է, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում այդ տարանջատումն ակնհայտ կլինի եւ օլիգարխների ներկայությունը այնտեղ կհասցվի նվազագույնի: Փոխարենը` վերջիններս ազատ են մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվելու խնդրում:

Այս խորագրի վերջին նյութերը