Քաղաքական

22.11.2024 18:45


Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան

Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն արդեն հատել է անհրաժեշտ 8000 ստորագրության շեմը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ ընդգծելով, որ ավելի քան 9000 ստորագրություն ունեն, սակայն դեռ շարունակում են տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող ստորագրահավաքը։

«Առաջիկայում ստորագրությունները մուտք կարվեն քաղաքապետարան, որի հիման վրա պետք է հրավիրվի ավագանու նիստ՝ քննարկելու «Մայր Հայաստանի» տրանսպորտային նախագիծը։ Ավագանու հերթական նիստը դեկտեմբերի 24-ին է տեղի ունենալու, մենք մինչ այդ մեր հավաքած ստորագրությունները մուտք կանենք քաղաքապետարան։

Օրենքի տեսանկյունից՝ մենք ունենք ժամանակ և հնարավորություն հարցը բերել հաջորդ ավագանու նիստի օրակարգ։ Մենք քաղաքապետարան ենք ներկայացնելու օրենքի տեսանկյունից անխոցելի փաթեթ ու ամեն բան անելու ենք, որ հարցը չմտնի սուբյեկտիվ դաշտ, ու նախագիծը մտնի ավագանու օրակարգ։ Եթե չհաջողի ու մեր նախագիծը չընդունվի՝ հաջորդ հնարավոր քայլը լինելու է տեղական հանրաքվեն»։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը