Վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Հայրենասեր» կազմակերպությունը քրտնաջան աշխատել է արցախյան հրամանատար Մոնթե Մելքոնյանի 54-րդ տարեդարձին նվիրված սփյուռքում կազմկերպվող ամենանշանակալի միջոցառման վրա։ Միջոցառման ծրագրի կազմակերպմանը համընթաց պարզ է դառնում, թե ինչ մանրամասներ են ներկայացվելու հանրությանը դեկտեմբերի 4-ին Բրբենքի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի Առաջնորդարանի համալիրում։ Վերջերս հայտարարվեց, որ հարգարժան պատմաբան և քաղաքագետ, երևանաբնակ դոկտոր Արմեն Այվազյանը անձամբ մասնակցելու է այս միջոցառմանը և խոսելու է ազատագրված տարածքների ռազմավարական կարևորության մասին։ Որպես Երևանում գտնվող «Արարատ» ռազմավարագիտական կենտրունի տնօրեն դոկտոր Այվազյանը բազմաթիվ աշխատություններ ունի Հայաստանի ազգային անվտանգության վերաբերյալ։
Ինչպես որ նախորոք ծրագրված էր, պրոֆեսոր Մարգար Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի եղբայրը և Մոնթեի կենսագրական «Իմ եղբոր ուղին» գրքի հեղինակը, խոսելու է Մոնթեի կյանքի մասին։ Պրոֆեսոր Մելքոնյանը տարիներ է անցկացրել ուսումնասիրելով Մոնթեի կյանքի ուղին և նրա պայքարը, որի արդյունքն է եղել վերոնշյալ գրքում Մոնթեի երևույթի ներկայացումը իր ամբողջականության մեջ։ Այլ բանախոսներ նույնպես կմասնակցեն Սկայպի միջոցով՝ Մոնթեի կյանքի այլ դրվագներ ներկայացնելու համար։ Սեդա Մելքոնյանը՝ Մոնթեի կինը, կխոսի Մոնթեի մարդկային հատկանիշների մասին, ում անսահման բարությունը հիշվում է նրան հանդիպած մարդկանց կողմից։ Հայտնի գեներալ Հմայակ Հարոյանը կներկայացնի Մոնթեին՝ որպես հրամանատար։ Գեներալ Հարոյանը ներկայումս զորացրված է Հայաստանի Զինված Ուժերից, մինչդեռ նա Արցախի ազատագրման համար մղվող պատերազմի ամենից ճակատագրական պահին Մոնթեի հետ կողք կողքի կռվել է Մարտունիում։ Երկու հրամանատարները օգտագործել են իրենց հմտություններն ու փորձը, որպեսզի կառուցեն մարզված և կանոնավոր ռազմական ջոկատ Մարտունիում ազատության համար հուսահատ պայքար մղող անփորձ մարտիկների անջատ գործող խմբերից։
Ազատագրված տարածքների իրավիճակը ներկայացնելու համար Սկայպի միջոցով կմիանան Արցախի կառավարության պաշտոնյա անձինք՝ ազատագրված Քաշաթաղի շրջանից։ Այնուհետև «Հայրենասեր»-ի համահիմնադիրներից Նելլի Շուշի Մարտիրոսյանը ունկնդիրներին հակիրճ կներկայացնի այս շրջաններում իր ձեռնարկած հետազոտական աշխատանքների արդյունքնները։ Հետազոտական աշխատանքները անցկացվել են, որպեսզի հող նախապատրաստվի «Հայրենասեր»-ի գալիք տարիների ենթակառուցվածքային ծրագրերի համար։ Բացի այս շրջանների ներկայիս իրավիճակի մասին բանախոսների ելույթներից՝ հանրությանը նաև կներկայացվի այս շրջաններում գտնվող հազարամյա հայկական պատմական հուշարձանների լուսանկարների ցուցահանդես։ Եվ ամենից կարևորը՝ կներկայացվեն Մոնթե Մելքոնյանի անձնական իրերը՝ սամուրայի թուրը, ճապոնական կենդոյի համազգեստը, նամակները և Մարտունիում նրա կրած համազգեստի մասերը։
Մոնթեին նվիրված նշանակալից միջոցառում սփյուռքում

«Հայրենասեր» կազմակերպություն