Կարծիք

22.11.2024 09:03


Քաղաքացիները հստակ քաղաքացիական կեցվածք են դրսևորում ու միանում են տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին

Քաղաքացիները հստակ քաղաքացիական կեցվածք են դրսևորում ու միանում են տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին

Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հստակ քաղաքացիական կեցվածք են դրսևորում ու #միանում են #տրանսպորտի #թանկացման #դեմ #ստորագրահավաքին։

Ինչ են ասում քաղաքացիները.

-մի էսպիսի ստորագրահավաք էլ կազմակերպեք` էս սոված, չկշտացող թալանչիներից ազատենք մեր երկիրը,

-առանց հիմնավորման, առանց բարելավման, առանց հստակ ասելու, թե ի վերջո ի՞նչ արժե 1 ուղեվարձը` երևակայական գներ են սահմանել,

-էս հարկադիրի տակ մնացած ժողովուրդը ո՞նց կարա էդ տրանսպորտի տոմսը առնի, չի կարա,

-էս ամենը անում են, որ քաղաքը բեռնաթափեն մարդկանցից, մարդիկ տներից դուրս չգան, դուք հըլը չգիտեք, թե դրանք ինչ են անում,

-լավ, բայց կասե՞ք, կոնկրետ ի՞նչ են անելու էս թանկացած տոմսերի փողերով` իրենց կայֆեր-կայծե՞րը ու մենք պիտի ճխլվելով գնանք գործի, որ իրենք անգամ լայաղ չանեն մեզ ընդունեն, հա՞...

Նոյեմբերի 22-ին ստորագրահավաքը վաղ առավոտից շարունակվելու է քաղաքի տարբեր հատվածներում , ժամը 14:00-ից նաև՝ Հյուսիսային պողոտայում։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը